Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում բնակարանների գներն արհեստական են բարձրացնում. «Ժողովուրդ»

Հունվար 22,2020 10:52

Երեւանում բնակարանների գներն օր օրի բարձրանում են: Եվ այն, որ դրանք արհեստական են բարձրացնում, դրանում կասկած չկա: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարվա նոյեմբերին Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 644 հազար 100 դրամ, մինչդեռ նույն տարվա հոկտեմբերին այն արժեցել է 630 հազար դրամ: Համաձայնեք, որ 14 հազար դրամ թանկացումը մեկ ամսվա ընթացքում մտահոգիչ է:

Եվ ամենակարեւորը՝ Հայաստանում բնակարանների գները որեւէ պետական կառույցի կողմից չեն վերահսկվում: Օրինակ, Արաբկիր վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի գինը բարձրացել է 10 հազար 500 դրամով՝ այս դեպքում 430 հազար դրամից դառնալով 440 հազար 500 դրամ: Իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն 317 հազար 500 դրամից դարձել է 325 հազար:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 5900 դրամով, Աջափնյակում՝ 8200 դրամով: Ըստ մասնագետների՝ բնակարանային շուկայում հիմնական գին թելադրողը ոչ թե տան, բնակարանի կամ հողակտորի սեփականատեր-վաճառողն է, այլ միջնորդները՝ բրոքերները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031