Լոզանում ընթացող ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ աշոցքցի Սպարտակ Ոսկանյանը, որը հանդես է գալիս սպիտակ քարտով, ավարտել է մրցելույթները: Երեկ նա մասնակցել է 10 կմ ազատ ոճով դահուկավազքին եւ 33:26.5 արդյունքով եզրագիծը հատել է 68-րդը:
Մեկնարկի ելել էր 79 պատանի դահուկորդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ