Արմավիր քաղաքի մշակույթի տանն այսօր տեղի է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված արևիկցի Գոռ Կիրակոսյանի ծննդյան 24-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ընթացքում բեմադրվել է Արմեն Դալլաքյանի` Արցախյան ազատագրական և Ապրիլյան քառօրյա պատերազմներին նվիրված «Մատաղիս» ներկայացումը:
Քաջ հայորդու ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը նրա ծնողների, հարազատների, համագյուղացիների, ծառայակից ընկերների ընտանիքների անդամների և մեծաթիվ հյուրերի հետ ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:
Հավերժ փառք ու պատիվ մեր նվիրյալ հայորդիներին: