Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնապահներն ու մսավաճառներն Արմավիրի մարզպետին խնդրել են միջամտել ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջի կատարումը երկարաձգելուն

Հունվար 21,2020 23:03

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը երեկոյան հանդիպում է ունեցել Արմավիրի մարզի անասնապահների և մսավաճառների հետ:

Անդրադառնալով սույն թվականի հունվարի 15-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության այն որոշմանը, համաձայն որի Հայաստանի ողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք կդառնա` մարզպետն ընդգծել է, որ ՀՀ գործադիր իշխանությունն ամեն ինչ անում է հանուն, այլ ոչ թե ընդդեմ ժողովրդի: «Միգուցե պատշաճ իրազեկման խնդիր է եղել, որն էլ բողոքի ալիքի բարձրացման հիմնական պատճառ է հանդիսացել: Սակայն մենք պետք է ըմբռնումով մոտենանք ստեղծված իրավիճակին, հարգենք միմյանց և ժամանակ տանք մեր իշխանություններին` խնդրին հնարավոր լուծում տալու համար»,- նշել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` տեղեկացնելով, որ վաղը հարցը քննարկվելու է և Կառավարությունում, և Ազգային ժողովում:

Ներկայացնելով մարզում արդեն գործող 4 հիմնական և 1 շարժական սպանդանոցները` նա հավաստիացրել է, որ մեծ է հետաքրքրությունը նոր սպանդանոցներ բացելու հետ կապված և հավանական է, որ շատ կարճ ժամանակահատվածում շահագործման կհանձնվի ևս 10-ը, որի արդյունքում անասունների մորթը կապահովվի լիարժեք և առանց արհեստական խոչընդոտների:

Անասնապահներն ու մսավաճառներն էլ իրենց հերթին մարզպետից խնդրել են միջամտել ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջի կատարումը երկարաձգելուն, որպեսզի ընթացիկ խնդիրները լուծվեն, և ֆերմերները պատրաստ լինեն գործընթացի մեկնարկին:

Ամփոփելով հանդիպումը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հավաստիացրել է, որ վաղը կառավարությունում նախատեսվող քննարկմանը համապարփակ ձևով կներկայացնի հնչեցված տեսակետները և ակնկալվող քայլերի հաջորդականությունը:

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031