Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը տեղում հանդիպել է բնակիչներին, որոնք դժգոհում են կառավարության՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցման որոշումից

Հունվար 21,2020 20:55

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր վաղ առավոտյան այցելել է մարզի Բագրավան և Լանջիկ բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, որոնք դժգոհում են կառավարության՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցման որոշումից։ Տիգրան Պետրոսյանը լսել է բնակիչների մտահոգությունները։ Մարզային իշխանության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել է առկա իրավիճակը, ներկայացվել հնարավոր լուծումները։

Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայր։ Կառնուտցիները նախօրեին դժգոհում էին կարկտահարության դիմաց տրված փոխհատուցման չափից։

Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության վարչության մասնագետներն աշխատելու են համայնքում, որից հետո ներկայացնելու են համապատասխան առաջարկություններ։

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031