Լրահոս
Օրվա լրահոսը

Սաթի Սպիվակովան աջակցություն է հայտնել Յուսուֆ Էյվազովին և համերաշխության կոչ արել

Հունվար 21,2020 19:55

Դերասանուհի Սաթի Սպիվակովան Instagram-ի իր էջում անդրադարձել է ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի շուրջ առաջացած սկանդալին, որը, ըստ մամուլի հրապարակումների, Դրեզդենի օպերայում սպասվող համերգին հրաժարվել է նույն բեմում ելույթ ունենալ հայազգի օպերային երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի հետ:

«Արվեստն ընդհանրապես, իսկ Երաժշտությունը հատկապես, մեկ ազգության, մեկ հավատքի և ունիվերսալ լեզվի տարածք են: Արդեն քաղաքական գործիչների կողմից սրված ազգամիջյան հողի վրա ատելություն սերմանելը ավելի հեշտ է, քան հսկայական անտառում բենզինի բաց բաքի մեջ լուցկի գցելը: Ոչ մեկ ի վիճակի չէ իր սեփական մաշկի վրա զգալ գենետիկ թշնամանքի ցավն ավելի ուժգին, քան մեր երկու ժողովուրդները, բայց այդ ցավը պետք է բուժել, և այն բուժել հնարավոր է միայն սիրով և հանդուրժողականությամբ, ուշադրությամբ ու ըմբռնմամբ, իսկ գլխավորը՝ խելամտությամբ՝ չտրվելով սադրանքների:

Մաեստրո Սպիվակովի հետ կյանքի 37 տարիների ընթացքում ես բազմաթիվ անգամ ականատես եմ եղել, թե ինչպես են մեծ արտիստները, իմ ամուսինն այդ թվում, դարձել ոչ բարեխիղճ գործակալների, պրոդյուսերների, տնօրենների, քարտուղարների սադրանքների, ինտրիգների և ընդհատակյա բանսարկության զոհ, որի արդյունքում տապալվել են ոչ միայն պայմանագրեր, այլև բազմամյա ընկերական տանդեմներ՝ անկախ ազգությունից:

Ես հավատում եմ միայն նրան, ինչին անձամբ եմ ականատես լինում: Եվ հայ երիտասարդ երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի նկատմամբ իմ ողջ հիացմունքով հանդերձ, հասկանալով որ այս կեղտոտ ու ճղճիմ պատմության մեջ նա միայն Զոհ է, ցանկանում եմ պաշտպանել Յուսուֆ Էյվազովին՝ իրապես իմանալով, որ նրան պախարակել են և հարվածի տակ դրել:

Ես հայ եմ, նա ադրբեջանցի, և եթե նայում ես քաղաքական համատեքստը, մենք ակնհայտորեն լողում են բարիկադի տարբեր կողմերում: Բայց երբեք մի արտիստի համար գործընկերոջ ազգությունը դերակատարություն չի ունեցել: Նրանց «5-րդ գրաֆի» վրա գրված է արտիստ: Բոլոր արտիստները մեկ անսահման երկրի քաղաքացիներ են, անունը՝ ԱՐՎԵՍՏ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031