Լրահոս
Օրվա լրահոսը

No Passport Required-ի հաղորդավարը ծանոթացել է Լոս Անջելեսի հայկական խոհանոցին

Հունվար 21,2020 19:11

Ամերիկյան No Passport Required խոհարարական հաղորդման շրջանակում հաղորդավար Մարկուս Սեմյուելսոնը գնացել է Լոս Անջելես՝ ծանոթանալու հայկական խոհանոցին:

Հաղորդման շրջանակում Սեմյուելսոնը հանդիպում է Լոս Անջելեսի հայերի հետ, որոնք ազդել են տեղի խոհանոցի ձևավորման վրա: Հաղորդման մեջ նշվում է, որ Լոս Անջելեսի հայկական խոհանոցը սփյուռքի խոհանոց է, այսինքն` ձևավորվել է տարբեր տարածաշրջանից տեղափոխված հայերի կողմից:

Հաղորդավարը ծանոթանում է մարդկանց հետ, որոնք Լոս Անջելեսում և Գլենդելում պահպանում և զարգացնում են հայկական սնվելու մշակույթը, ճաշակում է ավանդական ուտելիքներ՝ մանթի, քեբաբ, փքաբլիթներ, ինչպես նաև խորոված և շաուրմա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031