Լրահոս
Օրվա լրահոսը

«Անպայման կլինի հանրաքվե». Ռուստամ Բադասյանը՝ սպասվելիք սահմանադրական բարեփոխումների մասին

Հունվար 21,2020 18:45

Հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն արդեն ձեւավորված կլինի եւ գործունեությունը կսկսի հաստատված աշխատակարգի համաձայն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկին՝ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա տեղեկացրեց, որ այս պահին հկ/-ների եւ իրավաբան-գիտնականների հայտերի ընդունման փուլում են. հանձնաժողովի կազմում կլինեն քաղաքացիական հասարակության երկու եւ իրավաբանների հանրության վեց ներկայացուցիչներ:

«Հանձնաժողովում կլինեն նաեւ Արդարադատության նախարարը, ՄԻՊ-ը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, դատավորների ընդհանուր ժողովի մեկ ներկայացուցիչ, խմբակցությունների ներկայացուցիչներ»,-հայտնեց Ռուստամ Բադասյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են ընդունվելու բարեփոխումները՝ Ազգային ժողո՞վն է դրանք ընդունելու, թե հարցը հանրաքվեի է դրվելու: Նախարարը պատասխանեց. «Այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք, անպայման, ենթադրելու են հանրաքվե»:

2015թ.-ի սահմանադրական փոփոխություններն էլ Ռուստամ Բադասյանը խայտառակություն որակեց. «Թե ինչ նպատակներով էին դրանք ընդունվել…այս փոփոխությունը հասունացած է հանրային պահանջի քննարկման արդյունքում, եւ մենք չենք պատրաստվում իրավիճակային փոփոխությունների համար սահմանադրական բարեփոխումներ անել: Եթե դատական համակարգի հանդեպ վստահությունը հնարավոր լինի սահմանադրական փոփոխություններով բարձրացնել, ապա միայն դրա համար անհրաժեշտ են այս փոփոխությունները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031