Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը հրապարակեց Արմեն Թավադյանի խափանման միջոցի փոփոխման մասին որոշումը

Հունվար 21,2020 17:16

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցն այսօր Վերաքննիչ քրեական դատարանը թողեց նույնը: Դատարանը քննում էր Թավադյանի պաշտպանների բողոքը, որով նրանք բողոքարկել էին առաջին ատյանի որոշումը՝ Թավադյանին կալանավորելու մասին:

Այս նիստին ներկա չէր Արմեն Թավադյանը. Այս մասին լրագրողներին նիստից հետո հայտնեց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Նշենք, որ Թավադյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել գրավով փոխարինել նրա կալանքի միջոցը:

Խուդոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ կանխատեսում էին նման դատական ակտ: Պաշտպանը վստահեցրեց՝ բողոք են ներկայացնելու եւ Վճռաբեկ դատարան, եւ Եվրոպական դատարան:

Արմեն Թավադյանը մեղադրվում է մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձի համար: Ըստ ՀՔԾ-ի, Թավադյանը ձերբակալվել էր Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին առնչվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031