Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր

Հունվար 21,2020 16:56

2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 848 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 247 կարգապահական տույժեր, այդ թվում՝

– հայտարարվել է «Նկատողություն»` 88,

– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 128,

– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3,

– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2,

– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 26:

Կարգապահական տույժ է կիրառվել նաև քաղաքացիական հատուկ ծառայության 1 ծառայողի նկատմամբ, նրան հայտարարվել է «Նկատողություն»։

ՀՀ ոստիկանության ծառայողների թույլ տված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 36 նյութեր:

Դրանցից

– 1-ով նյութերը քննարկման փուլում են,

– 7-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,

– 28-ով հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից

  • 13-ը նախաքննության փուլում են,
  • 10-ը կարճվել են արդարացնող հիմքերով,
  • 2-ը կասեցվել են,
  • 3-ն ուղարկվել են դատարան և դատաքննության փուլում են։

2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 39 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութեր (ընդ որում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը հանձնաժողովի կողմից քննության են առնվել կրկնակի, բացի այդ՝ 1 ծառայողի վերաբերյալ հանձնաժողովի կողմից երկու նյութ է քննվել, որոնցից մեկի արդյունքներով ծառայողն ազատվել է ոստիկանությունից, իսկ մյուսը դադարեցվել է):

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 7 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», 28-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Միաժամանակ, 4 ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունները դադարեցվել են։

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031