Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը հանգիստ չի թողնում նույնիսկ իր կուսակիցներին». Ալեն Սիմոնյան

Հունվար 21,2020 16:20

«Սերժ Սարգսյանի խոսքն առ այն, որ «ինձ հանգիստ թողեք», ինձ մոտ մի քիչ զարմանք է առաջացնում մեղմ ասած: Նա դեռեւս շատ շուտվանից պետք է մեզ հանգիստ թողներ ու հանգիստ չի թողնում: Ինձ համար տարակուսելի է, թե ինչու է Սերժ Սարգսյանը լրագրողին ասում՝ «ինձ հանգիստ թողեք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ուղղված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտությանը, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա հարցադրում արեց. «Ինչո՞ւ նրանք հուղարկավորության առիթն օգտագործեցին եւ քննադատեցին իշխանություններին: Հետո էլ ասում են, թե չեն քաղաքականացնելու: Կարծում եմ՝ ճիշտ է սպառել թեման, ոչ այնքան հաճելի թեմա է»: Թե «հանգիստ թողնել» ասելով ինչ նկատի ունի, ԱԺ փոխնախագահը նշեց. «Հանգիստ չի թողնում նույնիսկ իր կուսակիցներին՝ չհեռանալով կուսակցության ղեկավարի պաշտոնից, քաղաքականության մեջ տարբեր սին հայտարարություններ անելով: Այ դրանով հանգիստ չի թողնում, էլ չասեմ, որ մինչեւ այդ էլ հանգիստ չէր թողնում»:

Թե ինչ է փոխվելու, եթե Սերժ Սարգսյանը հեռանա., Ալեն Սիմոնյանը նկատեց. «Գուցե ՀՀԿ-ն շանս կունենա վերածնվելու, սերնդափոխվելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031