Հայաստանի հանրությունը խիստ թերահավատությամբ է վերաբերվում կուսակցություններին, թեև ներկայում դրանց դերը պետք է լինի ավելի մեծ, քան երբևէ։
Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի անցնելուց հետո Ազգային ժողովի ընտրությունները միակ համապետական ընտրություններն են, որոնց միջոցով քաղաքացիներն ընտրում են երկրի իշխանություններին։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում են կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները, որոնց հանրային վստահության մակարդակը, սակայն, ցածր է։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»