Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խաչատուրովի պաշտպան. «Եթե ՀՀ-ն զոհված անձանց հարազատներին դրամական փոխհատուցում չտրամադրեր գոնե այս փուլում, ինչը քաջալերել է նման վարքագիծը, համոզված եմ, նման գործողություններ չէին լինի»

Հունվար 21,2020 15:24

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական այսօր նիստը որոշվեց հետաձգել, նիստին չէր ներկայացել պաշտպանական կողմը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այս առնչությամբ լրագրողներին ասաց՝ պաշտպանական կողմը արհեստականորեն եւ միտումնավոր ձգձգում է դատական նիստերը. «Դատարանն արդեն արձանագրել է պաշտպանների կողմից իրենց դատավարական պարտականությունները չարամտորեն չկատարելու հարցը»:

Պաշտպանների այն պնդմանը, որ տուժողների իրավահաջորդները դատարանում սպառնալիք են հնչեցնում, Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Մենք որեւէ սպառնալիք չենք դիտարկել, այլապես մենք կարող էինք ինքնուրույն դրա վերաբերյալ որեւէ դատավարական գործընթաց նախաձեռնել: Մենք մեր հայտարարություններով եւս անդրադարձել ենք այդ հարցին եւ դատավարական կողմերին հորդորել՝ եթե նման ընկալում եղել է, որովհետեւ սպառնալիքը սուբյեկտիվ ընկալում է, եթե եղել է սպառնալիքի մասին հաղորդում կներկայացնեին դատախազությունն ու մյուս իրավապահ մարմինները կնախաձեռնեին համապատասխան վարույթ»:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանում շարունակաբար սպառնալիքներ են հնչում, դատարանը պատշաճ գնահատական չի տալիս. «Իմ փաստաբանական գործունեությունը խոչընդոտող սպառնալիքներ են եղել: Դատախազությունը եթե հանդիսանար օրենքի պաշտպան, հենց տվյալ դատական նիստում պետք է համապատասխան գործողություն կատարեր՝ քրեաիրավական հետեւանքով: Տեսանք դատախազության եւ դատարանի լռությունը: Եվ ամիսներ շարունակ սա դատարան բերելու վերջնարդունք է: Եթե այս գործողությունները կանխվեին նախորդ ժամանակաշրջանում, եթե ՀՀ-ն զոհված անձանց հարազատներին դրամական փոխհատուցում չտրամադրեր գոնե այս գործի քննության փուլում, ինչը իմ պատկերացմամբ՝ քաջալերել է նման վարքագիծը, համոզված եմ, նման գործողություններ չէին լինի»:

Պաշտպանն ասաց, որ որեւէ միտում չունեն նիստերն արհեստական հետաձգելու. «Բայց ես ինքս չեմ պատրասվում ներկայանալ մի գործընթացին, որտեղ չի ապահովվել եւ չի երաշխավորվել իմ իրավունքների եւ պարտականությունների ամբողջական իրացումը»:

Նշենք, որ հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 4-ին: Հաջորդ նիստին պաշտպանը կներկայանա, թե՝ ոչ, ասաց, որ առայժմ որոշում չունի, բայց կարող է անընդհատ չներկայանալ նիստերին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031