«Ես չեմ կիսում նրա կարծիքը: Տարբեր երկրների խորհրդարաններում տարբեր բաներ կարող են լինել, բայց մեր խորհրդարանում նման բան չի կարող լինել: Այսինքն, ինքը նորմա՞լ է համարում, որ վաղը որեւէ մեկը մոտենա եւ հարվածի իր դեմքին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի գնահատականին, որ աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ նման միջադեպեր լինում են, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կարծում եմ՝ ինքը հին աշխարհում մնացած անձ է, որը չի հասկացել եւ դժվար թե հասկանա, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունեցել, եւ խորհրդարանն իր տեղը չէ: Խորհրդարանը, պնդում եմ, որ Գեւորգ Պետրոսյանի պես պատգամավորների տեղը չէ»,-Գեւորգ Պետրոսյանի մասին այսպես արտահայտվեց Ալեն Սիմոնյանը:
Նա անդրադարձավ նաեւ ԱԺ միջանցքում Գեւորգ Պետրոսյանի ճեպազրույցի ժամանակ նրա պահվածքին. «Ես տեսա նրա խոսքի ձեւը, ոճը, լրագրողների հետ խոսելու ոճը, կեցվածքը, այ սենց քայլելը, սեւ շորեր հագնելը…անկեղծ՝ ապշած եմ տարրական չափանիշների բացակայությունից»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ