«Եթե մեկ պատգամավոր իրեն թույլ է տալիս տեղից վեր կենալ եւ մոտենալ մեկ այլ պատգամավորի, որը ելույթ է ունենում, ու հոխորտալ, եթե պատգամավորը նիստերի դահլիճում թույլ է տալիս սեռական բնույթի վիրավորանք հնչեցնել, իսկ նման բան տեղի է ունեցել, դուք չեք լսել: Քաշքշուկի ժամանակ է եղել՝ ԲՀԿ-ական պատգամավորի կողմից»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով նիստերի դահլիճում այդ թվում ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի եւ անկուսակցական Արման Բաբաջանյանի մասնակցությամբ միջադեպին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ «Արման Բաբաջանյանի՞ հասցեին է հայհոյանք հնչել», նա պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ընդհանուր գոռոցի ձեւով է եղել»:
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը հավաքվելու եւ լուրջ քննարկելու բան ունեն կարգապահական առումով. «Ամեն անգամ հրահրելը եւ ԱԺ դահլիճում նման իրավիճակ ստեղծելն անընդունելի եմ համարում»:
ԱԺ փոխնախագահը նաեւ նշեց, որ միջադեպի առթիվ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստ հրավիրելու հարցը դեռ հստակ չէ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ