Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպանները չեն ներկայացել դատարան. միջնորդության մեջ նշված է՝ անհավասար պայմաններում են հայտնվել

Հունվար 21,2020 14:45

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական այսօրվա նիստին նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, Վարդգես Գևորգյանը եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չէին ներկայացել դատարան: Նիստին ներկա էին Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ու Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն (լուսանկարում) ասաց, որ փաստաբանները գրություն են ուղարկել դատարան, ըստ որի, նախորդ դատական նիստին փաստաբանների հասցեին տուժողի իրավահաջորդը հնչեցրել է սպառնալիք, որոնց դատարանը պատշաճ գնահատական չի տվել:

«Փաստ է, որ սույն քրեական գործով դատական քննության ժամանակ պաշտպանական կողմի նկատմամբ դատավարության մասնակիցների, մասնավորապես տուժող կողմից մշտապես դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք: Բազմիցս հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն դատարանը երբեւէ համարժեք միջոցներ չի ձեռնարկել նշված երեւույթները կանխելու համար: Ակնհայտ է, որ դատարանը ամեն կերպ փորձում է կոծկել տուժող կողմի ոչ իրավաչափ գործողությունները, եւ դրանով կասկածի տակ դնելով իր անաչառությունը: Ակնհայտ է նման պայմաններում մենք հայտնվում ենք անհավասար պայմաններում: Չենք կարողանում լիարժեք իրացնել մեր իրավունքներն ու պարտականությունները: Մենք՝ Արմեն Գեւորգյանի պաշտպաններս, չենք ներկայանում այսօրվա դատական նիստին՝ հույս ունենալով, որ հաջորդ դատական նիստին կապահովվի նիստի բնականոն ընթացքը եւ հավասարության սկզբունքը»,-նշված է Ալեքսանյանի եւ Վարդգես Գեւորգյանի պաշտպանների միջնորդության մեջ:

Նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները:

Այս մասին նախորդ նիստին եւս հայտարարել էին պաշտպանները:

Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031