Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից. Ermenihaber

Հունվար 21,2020 14:30

Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածնի ավետման ժայռափոր եկեղեցին բազմակի ենթարկվել և շարունակում է ենթարկվել գանձ որոնողների հարձակումներին:

Հարձակումների հետևանքով եկեղեցին զգալիորեն ավերվել է, հատկապես վնասվել են պատերի վրայի որմնանկարները` դրանցում փորված ճեղքերի պատճառով:

Բաղփընարի գյուղապետ Օմեր Նալբանթը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ իրենց համար շատ ցավալի է եկեղեցու ներկայիս վիճակը՝ հույս հայտնելով, որ պատկան մարմինները կվերանորոգեն այն ու կդարձնեն զբոսաշրջային վայր:

Նալբանթի խոսքով՝ ինքը մի քանի անգամ երկաթե դուռ ու փական է դրել եկեղեցու վրա, բայց ապարդյուն, գանձագողերը ամեն անգամ դրանք կոտրել են:

Թուրքական աղբյուրը նշում է, որ Կայսերիի մշակույթի ու տուրիզմի նահանգային վարչության ներկայացուցիչները հայտարարել են, որ նահանգի բոլոր եկեղեցիները հաշվառվել են: Որոշակի աշխատանքներ են ծրագրվում: Ժամկետների մասին, սակայն, ստույգ տեղեկություններ չկան:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031