Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուզբեկստանն ակնարկել է, որ ԵԱՏՄ-ում կներգրավվի որպես դիտորդ. «Կոմերսանտ»

Հունվար 21,2020 13:12

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, ըստ որոշ լրատվամիջոցների ոչ միանշանակ հայտարարություն է արել՝ կապված «ինտեգրացիոն միավորմանն» անդամակցելու հետ: Չնայած միավորման անունը նա այդպես էլ չի հիշատակել, կարելի է ենթադրել, որ խոսքը Եվրոպական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին է, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը և հիշեցնում, որ Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցության քննարկումները սկսվել էին դեռ նախորդ տարվա հոկտեմբերին:

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նախագահն ասել է, որ հանրապետությունը ստիպված է գործակցել Ռուսաստանի և Ղազախստանի հետ, քանի որ այնտեղ Ուզբեկստանի բազմաթիվ քաղաքացիներ են ապրում: Հետո, ըստ որոշ լրատվամիջոցների, Միրզիոևն ակնարկել է, որ իրենք պատրաստվում են սահմանափակվել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակով: «Գիտեք, որ քաղաքական տեսանկյունից ոչ մեկ չի հանձնի մեր անկախությունը, դա ձեր ձեռքերում է և նախագահի ձեռքերում, որին վստահել է ժողովուրդը,- ասել է Միրզիոևը՝ ըստ ՏԱՍՍ-ի:- Մենք այնտեղ չենք մտնում որպես անդամ, այլ որպես դիտորդ, ուսումնասիրում ենք՝ արդյոք դա մեզ հարմար է, թե ոչ»:

Ուզբեկական Kun.uz պարբերականը այլ կերպ է փոխանցում նախագահի խոսքերը. «Իմացե՛ք մի բան: Ոչ մեկ երբեք ոչ մեկի չի հանձնի անկախությունը: Անկախությունը նախագահի ձեռքում է, որին վստահում է ժողովուրդը: Մենք չենք լինի միության անդամ»: Նույն հոդվածի ուզբեկերեն տարբերակում էլ հավելված է հետևյալ արտահայտությունը. «Դիտորդ՝ չի նշանակում անդամ: Դիտորդի կարգավիճակում մենք կտեսնենք՝ ինչն է մեզ համար լավ, ինչը՝ վատ»:

Այնուամենայնիվ, «Կոմերսանտը» նկատում է, որ պետական УзА լրատվական գործակալությունը հրապարակել է Շավքաթ Միրզիոևի ամբողջական ելույթը խորհրդարանում, որում նման հայտարարություն չկա, և ընդհանրապես, այնտեղ բացակայում են «ինտեգրացիա», «Ռուսաստան», «Ղազախստան», «անկախություն» բառերը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031