«Որեւէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, որովհետեւ վիրավորանքի համար հասցեատեր պետք է լինի: Չգիտեմ, թե ինչու որոշ մարդիկ իրենց հասցեատեր անվանեցին: Պատգամավորն ունի խոսքի ազատության իրավունք, որի համար չեն հետապնդում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով նիստի ընթացքում պատգամավորների միջեւ վեճին, ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա պնդեց, որ միջադեպի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորները բռունցքների չեն դիմել, իսկ քաշքշոց ամեն երկրի խորհրդարանում էլ լինում է:
Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ միջադեպը սկսվել է նրանից, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը ոգեւորության հերթական փուլն է ապրել. «Նա ասել է՝ «ինչ-որ մեկը ԲՀԿ-ից պետք է ներողություն խնդրի»… տղա ջան, ինչ-որ մեկը չի, դա ի՞նչ խոսելու ձեւ է, անուն-ազգանուն չգիտի՞: Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե հարուցած լինեմ երկնային եւ երկրային օրենքների զայրույթը: Բայց ես որեւէ մեկին ոչ վիրավորել եմ, ոչ անպատվել, ինչո՞ւ է մտածել, թե ինքն է թիրախը: Հլը մեկը թող փորձի իմ թասիբը վիրավորի, իմ ընկերները կհելնեն պաշտպանելու, բայց այնտեղ որեւէ մեկը չկա, որ իմ թասիբը կվիրավորի»:
Գեւորգ Պետրոսյանը շեշտեց. «Նույն Արման Բաբաջանյանն ինչո՞ւ ելույթ չէր ունենում, որ «թաթիկները կտրել»-ը բռնության քարոզ է, այդքան դուխ չունե՞ր»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ