Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը մրցաշրջան-2020-ը սկսել է հաղթանակով: Գյումրեցի մարզիկը Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել է Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարին ու նվաճել չեմպիոնի կոչումը: Ընդ որում, Ալեքսանյանը եզրափակչում 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Օրխան Նուրիեւի նկատմամբ:
Մեր ըմբիշը Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, անցկացրել է չորս գոտեմարտ: Մեկնարկայինում նա հաղթել է Վրաստանի, քառորդ եզրափակչում՝ Հոնդուրասի, կիսաեզրափակչում՝ Բելառուսի ներկայացուցչին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ