Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նիստերի դահլիճից, որպես կարգապահական տույժ, հեռացվել են ԲՀԿ պատգամավորներ. Աբովյանն Արարատ Միրզոյանին կոչ արեց հեռացնել նաեւ «սադրիչին»՝ Բաբաջանյանին

Հունվար 21,2020 12:48

Այսօր քրեական ենթամշակույթը կրող անձանց մասին օրենքի նախագիծն էր քննարկվում ԱԺ-ում՝ երկրորդ ընթերցմամբ: Ինչպես հայտնել ենք, ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո թեժ վիճաբանություն եղավ: Իմքայլական եւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին մի կերպ հաջողվեց ԲՀԿ-ականներին հանդարտեցնել:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ավելի ուշ իր ելույթում հայտարարեց. «Արդեն որերորդ անգամ է՝ Արման Բաբաջանյանը սադրում է: Սադրում է ուղիղ, անուղիղ: Ես չհասկացա՝ ի՞նչը բորբոքեց պարոն Բաբաջանյանին, որ մենք այսօր տեսանք մեկ դերասանի թատրոն: Ի՞նչ էր ասել Գեւորգ Պետրոսյանը, խնդրում եմ եւս մեկ անգամ լսել՝ վիրավորե՞լ է, ինչ-որ վիրավորա՞նք է հասցրել, կպե՞լ է, ի՞նչ է ասել»:

Նիստերի դահլիճից արձագանքեցին, որ վիրավորել է, Աբովյանը չհամաձայնեց: Ըստ նրա, Արման Բաբաջանյանը սադրում է, որ հետո մի գրառում անի, թե ԲՀԿ-ն պաշտպանում է կրիմինալը. «Ոչ, չի ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչ գոյություն չունի: ԲՀԿ-ն պաշտպանում է քաղաքացու իրավունքը եւ այս օրենքը ոտնահարում է հենց քաղաքացու իրավունքները: Ես կոչ եմ անում բոլորին հանգստանալ, չլարենք, չսրել: Արդեն իսկ ֆեյսբուքում տեսնում ենք գրառումներ, որը պարզապես անընդունելի է»:

Աբովյանն ասաց, որ եթե կարգապահական պատճառով ԱԺ նիստերի դահլիճից 4 պատգամավոր է հեռացվում, ապա պետք է հեռացվի նաեւ սադրիչը՝ պարոն Բաբաջանյանը:

Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Էդ լավ է, որ էդպես եք կարծում, պարոն Աբովյան, բայց էդպիսի կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունի միայն նիստը նախագահողը»:

Աբովյանի ելույթից պարզ դարձավ, որ ԱԺ նիստերի դահլիճից, որպես կարգապահական տույժ, հեռացվել են ԲՀԿ-ական պատգամավորներ, գլխավոր վիճաբանողներից էր Արայիկ Աղաբաբյանը, բայց նրա հետ միասին դուրս եկան Վարդան Վարդանյանը, Հրանտ Մադաթյանը, Արթուր Դալլաքյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031