Բելառուսը 80 հազար տոննա նավթ է գնել Նորվեգիայից: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ վկայակոչելով պետական «Նելնեֆտեխիմ» կոնցեռնը:
Նավթը մատակարարվել է Լիտվայի տարածքով՝ ծովային և երկաթուղային տրանսպորտի միջոցով: Նշվում է, որ այն Բելառուս է հասնելու հունվարի 20-ից հետո:
Կոնցեռնը, սակայն, չի հստակեցրել Բելառուսին նորվեգական նավթի մատակարարման հեռանկարները:
Վերջին տարիներին Բելառուսը Ռուսաստանից գնել է տարեկան մոտ 18 միլիոն տոննա նավթ:
Կարդացեք նաև
Հունվարի 1-ից Ռուսաստանը դադարեցրեց նավթի մատակարարումը Բելառուս՝ հումքի գնի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրանից հետո հանձնարարեց այլընտրանք գտնել ռուսական նավթին:
Հունվարի կեսին Բելառուսի կառավարությունը նավթի գնման վերաբերյալ կոմերցիոն առաջարկ է ուղարկել Ուկրաինային, Լեհաստանին, Ղազախստանին, Ադրբեջանին և Բալթյան երկրներին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ