Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նիստերը՝ 18+. «Պարոն Պետրոսյան, ռազբորկա՞ եք ուզում անել». Նաիրա Զոհրաբյանն ու Իվետա Տոնոյանը Գեւորգ Պետրոսյանին ձեռքերով պահում էին, որ կռիվ չանի

Հունվար 21,2020 12:35

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր քրեական ենթամշակույթը կրող անձանց մասին աղմկահարույց օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո թեժ վիճաբանություն եղավ: Իմքայլական եւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին մի կերպ հաջողվեց ԲՀԿ-ականներին հանդարտեցնել, ուզում էին մոտենալ Արման Բաբաջանյանին եւ հաշիվ մաքրել:

Որոշ ժամանակ նորից կրքերը թեժացան: Գեւորգ Պետրոսյանին բառացիորեն ձեռքերով բռնել էին Իվետա Տոնոյանն ու Նաիրա Զոհրաբյանը, տեղից ուզում էր վեր կենալ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցրեց. «Պարոն Պետրոսյան, ռազբորկա՞ եք ուզում անել»: Պետրոսյանն արձագանքեց. «Ստեղ չէ»: Արարատ Միրզոյանը բարկացավ՝ «Չէ, ուրեմն նստեք տեղդ ու մի գնացեք նախորդ ելույթ ունեցողի մոտ»:

ԲՀԿ պատգամավորները նորից ոտքի կանգնեցին, «Իմ քայլի» պատգամավորները փակեցին նրանց առաջը՝ թույլ չտալով ծեծկռտուք: Վերջապես տաքացած մի քանի ԲՀԿ-ականներ նիստերի դահլիճից դուրս եկան:

Այդ լարված վիճաբանության ժամանակ Արման Բաբաջանյանը ձեռքը դրած դնչի տակ՝ հետեւում էր:

«Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, մոտենալով ամբիոնին, ասաց. «Էսօրվա նիստից հետո ես մտածում եմ, գուցե ԱԺ նիստերը հեռուստատեսությամբ հեռարձակելուց առաջ 18+ նշում անեն, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, առնվազն համահունչ է այն արժեքների հետ, որոնց մասին մենք խոսում ենք ամեն օր, խոսում ենք ֆեյսբուքում, ԶԼՄ-ներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031