Լրահոս
Օրվա լրահոսը

Հան­րու­թյու­նը մեծ ակն­կա­լիք­ներ ու­ներ 7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վից, ու դրա մե­կա­մյա գոր­ծու­նեու­թյունն ակն­հայ­տո­րեն հա­մա­տե­ղե­լի չէ այդ ակն­կա­լիք­նե­րի հետ. Հայկ Սահակյան. «Իրատես»

Հունվար 21,2020 11:25

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է «Քա­ղա­քա­ցու ո­րո­շում» սո­ցիալ-դե­մոկ­րա­տա­կան կուսակ­ցու­թ­յան գոր­ծա­դիր մարմ­նի ան­դամ ՀԱՅԿ ՍԱ­ՀԱԿ­ՅԱ­ՆԸ։

-Ձեր գնա­հատ­մամբ՝ ինչ­պի­սի՞ն է մե­կա­մյա 7-րդ գու­մար­ման խոր­հր­դա­րա­նը: Ե­րի­տա­սարդ պատ­գա­մա­վոր­նե­րը կա­րո­ղա­ցե՞լ են ար­դա­րաց­նել հա­սա­րա­կու­թյան սպա­սում­նե­րը:

-Հան­րու­թյու­նը մեծ ակն­կա­լիք­ներ ու­ներ 7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վից, ու դրա մե­կա­մյա գոր­ծու­նեու­թյունն ակն­հայ­տո­րեն հա­մա­տե­ղե­լի չէ այդ ակն­կա­լիք­նե­րի հետ: Ազ­գա­յին ժո­ղո­վը, չնա­յած պե­տու­թյան կա­ռա­վար­ման պառ­լա­մեն­տա­կան հա­մա­կար­գին, դեռևս չի ձևա­վոր­վել որ­պես ինք­նու­րույն պե­տա­կան ինս­տի­տուտ՝ մնա­լով հիմ­նա­կա­նում կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յաց­րած օ­րի­նագ­ծե­րը դա­կող սու­բյեկտ: Քա­ղա­քա­կան նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյու­նը այդ­պես էլ չի ան­ցել Ազ­գա­յին ժո­ղո­վին, ու կա­ռա­վա­րու­թյունն ա­ռայժմ դո­մի­նանտ է, ա­ռա­վել նա­խա­ձեռ­նող ու վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նող: Ճիշտ է, դրա հա­մար օ­բյեկ­տիվ պատ­ճառ­ներ կան՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի անձ­նա­կան բարձր վար­կա­նի­շը թե՛ քա­ղա­քա­ցի­նե­րի, թե՛ «Իմ քայ­լի» շր­ջա­նակ­նե­րում, Սահ­մա­նադ­րու­թյան սու­պեր­վար­չա­պե­տա­կան բնույ­թը, կու­սակ­ցա­կան չկա­յա­ցած հա­մա­կար­գը և դե­մոկ­րա­տա­կան ա­վան­դույթ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը, նո­րա­թուխ օ­րենս­դիր­նե­րի փոր­ձա­ռու­թյան պա­կա­սը և այլն, բայց սա մի ի­րո­ղու­թյուն է, ո­րը պետք է ֆիք­սել ու փոր­ձել ել­քեր փնտ­րել և, ի վեր­ջո, ձևա­վո­րել ինք­նու­րույն, հզոր, քա­ղա­քա­կան Ազ­գա­յին ժո­ղով, որ­տեղ թեժ քն­նար­կում­ներ կլի­նեն վաղ­վա Հա­յաս­տա­նի կերտ­ման ու­ղի­նե­րի շուրջ, այլ ոչ թե այն, ին­չին հա­ճախ ա­կա­նա­տես ենք լի­նում: Հա­նուն ար­դա­րու­թյան պետք է նշել նաև, որ 7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վը, այ­նուա­մե­նայ­նիվ, փոր­ձում է ինք­նու­րույն դի­մա­գիծ ձեռք բե­րել, նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով հան­դես գալ, նե­րա­ռո­ղա­կան լի­նել ա­ռան­ձին դեպ­քե­րում, բայց այդ տեմ­պե­րը, իմ գնա­հատ­մամբ, թույլ են:

-Որ­տե՞ղ է խոր­հր­դա­րա­նա­կան ու ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյունն ու որ­տեղ` իշ­խա­նու­թյու­նը: Տե­սա­կետ կա, թե Հա­յաս­տա­նում ընդ­դի­մու­թյուն այդ­պես էլ չի ձևա­վոր­վում. ո՞րն է ձեր հա­կա­փաս­տար­կը՝ որ­պես ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ:

-Իշ­խա­նու­թյուն­նե­րը, Ազ­գա­յին ժո­ղո­վում ու­նե­նա­լով սահ­մա­նադ­րա­կան մե­ծա­մաս­նու­թյուն և ան­սահ­ման վե­րահս­կո­ղու­թյուն կա­ռա­վա­րու­թյան վրա, փոր­ձում են կա­ռա­վա­րել պե­տու­թյու­նը՝ մերժ­ված­նե­րի կող­մից ըն­դուն­ված Սահ­մա­նադ­րու­թյամբ և օ­րենք­նե­րով: Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կում հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի հե­ղա­փո­խա­կան ճա­նա­պար­հով են ըն­թա­նում, բայց ի­րա­կա­նում կա­ռա­վար­չա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի ցածր ո­րակ­նե­րի և քա­ղա­քա­կան կամ­քի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում, մխրճ­վել են ա­մե­նօ­րյա խն­դիր­նե­րի լուծ­ման մեջ ու պո­պու­լիզ­մով կե­րակ­րում են հան­րու­թյա­նը: «Քա­ղա­քա­ցու ո­րո­շում» կու­սակ­ցու­թյու­նը, լի­նե­լով ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյուն, չու­նե­նա­լով սե­փա­կան լրատ­վա­մի­ջոց­ներ, հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­ներ, այ­նուա­մե­նայ­նիվ, փոր­ձում է իր ազ­դե­ցու­թյունն ու­նե­նալ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի, ո­րո­շում­նե­րի և քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա՝ հիմ­քում ու­նե­նա­լով լուրջ ար­ժեք­ներ և հռ­չակ­ված քա­ղա­քա­կան ծրագ­րեր: Մենք ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­նե­րով հա­մա­գոր­ծակ­ցում ենք «Իմ քայ­լի» մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ, իսկ ո­րոշ դեպ­քե­րում մեր վճ­ռա­կան «ոչ»-ն ենք ա­սում, ինչ­պես, օ­րի­նակ, Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման թույ­լտ­վու­թյան դեմ ար­շա­վի ըն­թաց­քում:

-Գրե­թե ա­մեն օր Նի­կոլ Փա­շի­նյա­նը և կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը տն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­ներ են հրա­պա­րա­կում։ Պե՞տք է ոգևոր­վել այս թվե­րով, թե՞ ոչ։ Եվ ար­դյո՞ք Հա­յաս­տա­նը թևա­կո­խել է «տնտեսական հե­ղա­փո­խու­թյան» կա­յուն շր­ջան:

-Տն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րը մեր հան­րու­թյան կյան­քի ո­րա­կի վրա չն­չին ազ­դե­ցու­թյուն ու­նեն, քա­նի որ տն­տե­սու­թյունն իր օ­լի­գար­խիկ ու մե­նաշ­նոր­հա­յին բնույ­թը, ըստ էու­թյան, չի փո­խել: Տն­տե­սու­թյու­նը շա­րու­նա­կում է գոր­ծել այն­պես, ինչ­պես նախ­կի­նում՝ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ՀԴՄ տպե­լով: Ես տն­տե­սա­գետ չեմ և չեմ փոր­ձի հրա­պա­րակ­ված թվե­րի մա­սին կար­ծիք հայտ­նել, բայց ակն­հայտ է, որ օ­լի­գար­խին խո­շոր սե­փա­կա­նա­տեր հայ­տա­րա­րե­լով, նրա­նից նվեր­ներ ըն­դու­նե­լով՝ տն­տե­սու­թյան կա­ռուց­ված­քը չես փո­խում, իսկ դրա բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան մա­սին դա­տո­ղու­թյուն­ներ ա­նե­լը ժա­մա­նա­կի զուր կո­րուստ է:

Զրու­ցեց Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031