Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ­պե՞ս կա­րող է ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կի­ցը ըն­կե­րոջ մա­հը սգա­ցող Հրայր Թով­մա­սյա­նի հաս­ցեին ա­սել, թե` պատ­րաստ­վիր, հա­ջոր­դը դու ես. «Իրատես»

Հունվար 21,2020 09:00

ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Գեոր­գի Կու­տո­յա­նի հո­գե­հան­գս­տի ա­րա­րո­ղու­թյունն ու­ղիղ ե­թե­րով լու­սա­բա­նում էր մոտ 10 լրատ­վա­մի­ջոց, ո­րոնց մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի դաշ­տում բա­նա­կա­նու­թյու­նից դուրս կար­ծիք­նե­րի տա­րափ էր:

Ինչ­պե՞ս կա­րող է ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կի­ցը ըն­կե­րոջ մա­հը սգա­ցող Հրայր Թով­մա­սյա­նի հաս­ցեին ա­սել, թե` պատ­րաստ­վիր, հա­ջոր­դը դու ես:

Ինչ­պե՞ս կա­րող է ե­րի­տա­սարդ աղ­ջիկն ու­ղիղ ե­թե­րի կադ­րում տես­նել ՀՀԿ-ա­կան նախ­կին պատ­գա­մա­վոր­նե­րին ու գրել՝ «հեր­թով բո­լորդ էդ­պի­սի դա­գա­ղում եք լի­նե­լու»:

Սրանք ըն­դա­մե­նը եր­կու օ­րի­նակ են, ցան­կը շա­րու­նա­կե­լի է, օ­րի­նակ­նե­րը՝ ծայ­րա­հեղ ցա­վա­լի մե­կը մյու­սից: Տպա­վո­րու­թյուն է, թե Հա­յաս­տա­նում բո­լո­րը բո­լո­րին մե­ռած տես­նե­լու խոր մո­լուցք, ե­րա­զանք ու­նեն: Ա­կա­մա հի­շե­ցի 2018-ի իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին պատ­գա­մա­վոր­ներ Ար­մեն Ա­շո­տյա­նի, Սամ­վել Ֆար­մա­նյա­նի, Է­դուարդ Շար­մա­զա­նո­վի ա­նուն­նե­րով կապ­ված սև ժա­պա­վեն­նե­րը: Հենց այդ օ­րե­րին «հան­դգ­նե­ցի» դա­տա­պար­տել երևույ­թը, ո­րով­հետև, մորս ա­սած, «Աստ­ծուն դժա­րե­կան» բա­ներ չպետք է ա­նել: Նույն կերպ դա­տա­պար­տել եմ նաև Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի շեն­քի առջև դր­ված սև ժա­պա­վեն­նե­րով ծաղ­կեպ­սա­կը: Ա­մեն ան­գամ նմա­նա­տիպ գրա­ռում­նե­րից հե­տո ծա­նոթ­ներս, հա­րա­զատ­ներս ու ըն­կեր­ներս հան­դի­մա­նել են, թե ին­չու եմ «պաշտ­պա­նում» Շար­մա­զա­նո­վին, Ա­շո­տյա­նին կամ ՍԴ ան­դամ­նե­րին: Ա­մեն ան­գամ մե­ծա­գույն համ­բե­րու­թյամբ ար­ձա­գան­քել եմ, որ մար­դուն կյանք տվողն Աստ­ված է, ու Աստ­ծուն բնավ դուր չի գա­լիս, որ «խառն­վում են իր գոր­ծե­րին»:

Մար­դուն կա­րող եք քն­նա­դա­տել, դա­տա­պար­տել, ե­թե կու­զեք՝ վի­րա­վո­րել, բայց Աստ­ծո տված կյանքն առ­նե­լու ի­րա­վունք չու­նի ոչ ոք, դա­տաս­տա­նը որևէ մե­կը չպետք է իր վրա վերց­նի: Նույն բանն ա­սել եմ նաև այն ժա­մա­նակ, երբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­նու­նով Գյում­րիում շիր­մա­քար էին տե­ղադ­րել: Եվ ինձ հա­մար բնավ տե­ղին չէ այն ար­դա­րա­ցու­մը, որ ե­թե իշ­խա­նու­թյուն­նե­րի թողտ­վու­թյամբ նախ­կին­նե­րի ա­նու­նով «սև ժա­պա­վեն» են փակց­րել, ա­պա Փա­շի­նյա­նի «շիր­մա­քա­րը» դրա «ակն ընդ ա­կան, ա­տամն ընդ ա­տա­ման» պա­տաս­խանն է: Ոչ, ու կր­կին ոչ, ան­թույ­լատ­րե­լի վատ երևույ­թի մեկ այլ դրսևո­րում է դա, որ ե­կավ խո­րաց­նե­լու հա­սա­րա­կու­թյան մեջ ա­ռանց այն էլ ար­մա­տա­վոր­ված ա­տե­լու­թյունն ու մարդ­կանց բա­ժա­նեց «սև ժա­պա­վեն կա­պող­նե­րի» ու «շիր­մա­քա­րեր տե­ղադ­րող­նե­րի»:

Օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը, ո­րոնց ու­սե­րին է դր­ված հա­սա­րա­կու­թյան ա­ռող­ջաց­ման օր­հա­սա­կան խն­դի­րը, մի պահ պետք է կանգ առ­նեն ու ի­րենք ի­րենց հարց տան՝ ին­չու՞ այս­պես ե­ղավ, ի՞նչն էր պատ­ճա­ռը: Գու­ցե «սև ժա­պա­վեն­նե­րից» սկս­վեց ա­մեն բան, գու­ցե՝ ա­վե­լի վաղ, ես չգի­տեմ, բայց այն, որ այս ա­մե­նի դեմն առ­նե­լու հա­մար գրե­թե ո­չինչ չի ար­վում, փաստ է:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031