Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պարոնայք պետական այրեր, այլևս մի փորձեք անմեղ անձանց հանցագործության մեջ մեղադրելով ապացուցել ձեր աշխատանքի արդյունավետությունը. Միհրան Պողոսյան

Հունվար 20,2020 23:40

2018 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ ոստիկանությունը «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակներում շատ հետաքրքիր տեսանյութ էր պատրաստել և շտապել էր հայտնել, թե ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ այդ թվում Սևանի հարկային տեսչության պետը կաշառք են ստացել։

Դեպքը հետաքրքիր էր այնքանով, որ դա հետմայիսյան շրջանում «կաշառք»֊ի բացահայտման առաջին դեպքն էր և նախորդում էր ԱԺ ընտրությունների քարոզարշավին ու հենց քարոզարշավի ժամանակ ով ասես, ոնց ասես խախտում էր «Անմեղության կանխավարկածը», անձանց ներկայացնում էին որպես հանցագործներ, իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ սույն դեպքը ներկայացնում էին որպես կատարված աշխատանքի արդյունք, դե իսկ դատարանն էլ, հանրային լայն արձագանքի պատճառով, քար լռությամբ կալանավորում էին մարդկանց, չցանկանալով հայտնել որոշ անձանց թիրախի տակ։

Իսկ արդեն մեկ տարուց ավել տևած դատաքննությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, ի դեմս գործով մեղադրողի, ի պատիվ դատախազության, այսօր կայացրեց օբյեկտիվ, արդարությունը վերականգնող և իմ պատկերացմամբ շատ դժվար որոշում (հաշվի առնելով սույն գործով հանրային արձագանքը, դժվար էր օբյեկտիվ որոշման հանգել) և դատական նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ 10֊րդ բաժնի պետի (Սևանի հարկային տեսչության պետ) մեղադրանքից հրաժարվելու մասին։

Նորից եմ կրկնում անհատ դատախազներից, անհատական ցանկացած օբյեկտիվ որոշումից է կախված վաղվա մեր իրավական պետության ճակատագիրը ու շնորհակալ եմ գլխավոր դատախազությանը կոնկրետ այս դեպքով օբյեկտիվությունը պահպանելու, տարատեսակ հայտարարություններից չընկճվելու և հիրավի որպես գլխավոր դատախազություն հանդես գալու համար։

Հ.Գ. Պարոնայք պետական այրեր, այլևս մի փորձեք անմեղ անձանց հանցագործության մեջ մեղադրելով ապացուցել ձեր աշխատանքի արդյունավետությունը, միևնույնն է արդարությունը վերականգնվում է։

Հ.Գ.Գ. Սուրեն էլոյանի մասով, ով մեղադրվում էր խմբով, շորթմամբ, խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ում սպառնում էր 4֊10 տարի ժամկետով ազատազրկում, ով նախաքննության ժամանակ եղել էր կալանավորված, Դատարանը օրենքի ուժով կկայացնի արդարացման դատական ակտ։

Միհրան Պողոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031