Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հորդորում եմ սոցիալական որևէ ծառայությունից օգտվելու ձեր հայտը գրանցել գրավոր. Զարուհի Բաթոյան

Հունվար 20,2020 23:35

Ուշադրությո՛ւն։

Հարգելի՛ քաղաքացիներ, ահազանգեր ենք ստանում, որ սոցիալական տարբեր ծառայությունների դիմելիս որոշ դեպքերում քաղաքացու դիմումը չի ընդունվում, այսպես ասած՝ խրախուսում են չդիմել, բանավոր պատասխանելով՝ «չի հասնում»։ Հորդորում եմ սոցիալական որևէ ծառայությունից օգտվելու ձեր հայտը գրանցել գրավոր։ Դիմումի մերժումը կամ հաստատումը ևս ձեզ պետք է ներկայացվի գրավոր։ Սա օրենքի պահանջ է, որևէ այլ տեսակի պատասխան դրանից շեղում է, ուստի խախտումներ արձանագրելու դեպքում խնդրում եմ գրեք իմ կամ նախարարության ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել թեժ գիծ՝ 114։

Ուզում եմ հիշեցնել սակայն, որ դիմումի առկայությունը չի նշանակում այս կամ այն ծրագրից օգտվելու իրավունք, դա պայման է, պետական աջակցության համար ձեր իրավունքը ճշտելու համար։

Ուստի, եթե նույնիսկ կասկածում եք, որևէ ծառայություն ձեզ համար նախատեսված է, թե ոչ, ապա դրա համար դիմում ներկայացրեք համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, եթե Ձեր բնակության վայրում դեռևս առկա չէ համալիր կենտրոն, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական ծառայություններ տրամադրող (զբաղվածության, սոցիալական ապահովության կամ բժշկասոցիալական փորձաքննության) կամ սոցիալական աջակցության տարածքային մարմիններին։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031