Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգի Կուտոյանն ինչ-որ տեղեկություններ է ունեցել, որոնք հրապարակային չեն եղել․ Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ). «Ա1+»

Հունվար 20,2020 23:30
rubik hakobyan

«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը համաձայնեցված է եղել Ռուսաստանի հետ և ՌԴ-ն կողմ է եղել։ Եվ ինչ-որ տեղ Ռուսաստան-Ադրբեջան տանդեմն է սկսել ապրիլյան պատերազմը։ Դա լուրջ ինֆորմացիա է։ Ես շատ կուզենայի ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ-ին դիմի և հարցնի՝ եղե՞լ է նման բան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական վերլուծությունների ակունք» կենտրոնի տնօրեն, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի անդամ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությանը։

Նրա խոսքերով «ինչ-որ բան դրդել է երիտասարդ մարդուն» ինքնասպանության գնալու համար։ Գ․Կուտոյանը ԱԱԾ պետ էր 2016-2018թթ․, և այդ ընթացքում եղել են երկու այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են նույն Ապրիլյան պատերազմը և «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի հայտարարել էր, որ ԱԱԾ-ից կարևոր փաստաթղթեր են անհայտացել։ Հետո պարզաբանում եղավ, որ վերականգնվել է դրանց մեծ մասը, և դրանք վերաբերել են նաև Մարտի 1-ի իրադարձություններին։ Այդ փաստաթղթերի անհետացումն ամենայն հավանականությամբ եղել է Գ․Կուտոյանի պաշտոնավարման ընթացքում։ Այդպիսով, միգուցե նա ունեցել այնպիսի գաղտնի տեղեկատվություն, որի կրելն ինքնին վտանգավոր է եղել և ցանկալի չի եղել ինչ-որ մարդկանց համար։ Եվ այդ տրամաբանության մեջ էլ եղել է ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանությունը։

«Անպայման Գևորգ Կուտոյանն ինչ-որ տեղեկություններ է ունեցել, որոնք հրապարակային չեն եղել»,- պատասխանեց Ռուբեն Հակոբյան։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031