ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քննադատել էր իշխանություններին՝ ասելով, թե ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը շահարկումների առիթ են դարձրել՝ դիակը դեռ չսառած:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց այդ քննադատությանը՝ ասելով. «Ուղղակի անբարոյականություն եմ համարում Արմեն Աշոտյանի երեկվա հարցազրույցը, որտեղ նա իր խոսքը սկսում է, որ մարդիկ շահարկում են Գեորգի Կուտոյանի մահը ու ինքը մի քանի րոպե անընդմեջ շահարկում է այդ մահը»:
Ֆեյսբուքյան էջում արձագանքելով Հրաչյա Հակոբյանի այս խոսքին՝ Աշոտյանը գրել էր՝ «Փաշինյանի բարեկամական միջավայրից մի քայլած անձնավորություն, որի պատկերացումները բարոյականության մասին սկսվում և ավարտվում են պետական միջոցների հաշվին անպտուղ կայֆերով և , ըստ մամուլի հրապարակումների, մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչների ստվերային «կռիշայությամբ», այսօր որոշել է ինձ բարոյականության դասեր տալ: Պարոն, ինձ անգամ Նիկոլը դասեր տալ չի կարող, ուր մնաց դու:
Կարդացեք նաև
Ինչպես կասեր ժողովրդի վստահությունը չարաշահած և մարդկանց համբերությունը փորձարկող մերձավոր ազգականդ, հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ