Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի կանանց 75-րդ առաջնությունը: Կանանց միջազգային գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը վճռորոշ տուրում պարտության մատնեց ետնապահ Թերեզա Ամբարջյանին եւ 8,0 միավորով նվաճեց չեմպիոնուհու տիտղոսը: 2-րդ տեղը գրաված կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը (7,0 միավոր) ոչ-ոքի արեց առաջնության ավարտին լավագույն եռյակը եզրափակած կանանց գրոսմայստեր Մարիա Կուրսովայի (5,5 միավոր) հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ