Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Բելառուսը կեղտոտ նավթի փոխհատուցման շուրջ համաձայնության են հասել

Հունվար 20,2020 19:07

Ռուսաստանը համաձայնել է Բելառուսին փոխհատուցում վճարել կեղտոտ նավթի համար. կողմերը համաձայնության են հասել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությանը:

«Կողմերի միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն կեղտոտ նավթի փոխհատուցման մեթոդների և մոտեցումների շուրջ»,- ասել է գործակալության աղբյուրը: Փոխհատուցման չափը և ժամկետները առայժմ չեն բարձրաձայնում:

2019թ. ապրիլին աղտոտվել էր «Դրուժբա» խողովակատար համակարգը, որի համար Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջում էր 20 միլիոն դոլարի փոխհատուցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031