Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան լքում է պաշտոնը՝ «կապված այլ աշխատանքի անցնելու հետ»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Այդ պաշտոնում նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Քննչական կոմիտեի փոխնախագահ Իգոր Կրասնովի թեկնածությունը:
«Դա նախագահի որոշումն է: Նախագահն է առաջադրել թեկնածությունը, և դա նրա իրավունքն է` որպես պետության ղեկավարի, և նա իրացրել է այդ իրավունքը… Ինչ վերաբերում է Իգոր Կրասնովի թեկնածությանը, ապա նրա կենսագրական տվյալներին, այն ծավալով, որքանով դրանք հասանելի են, կարող եք ծանոթանալ Քննչական կոմիտեի ռեսուրսներում»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Չայկան Ռուսաստանի գլխավոր դատախազի պարտականությունները կատարում էր 2006թ. հունիսից: Կրասնովի թեկնածությունը նախատեսվում է դիտարկել հունվարի 22-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ