Լրահոս
Օրվա լրահոսը

Առեղծվածային մա՞հ, թե՞ ինքնասպանություն

Հունվար 20,2020 16:39

Ինքնասպանություն էր, թե՞ պատվիրված սպանություն: Գեորգի Կուտոյանի մահն իսկապես ցնցեց հայ ժողովրդին, ինչու՞ չէ, նաև սփյուռքահայությանը: Երիտասարդ, դեռ 39 տարին չբոլորած, կիրթ, լուրջ, հավասարակշռված ու խորը մի անձնավորություն, օրենքի ամեն մի կետն ու տառը պահպանող, պետականամետ զինվոր էր Հայաստանի Հանրապետությանը: Նա գնաց՝ թողնելով իր փոքրիկ երեխային, հոր կարոտի բաղձանքով, ընտանիքին, ծնողներին՝ վշտի ու դառը կսկիծի մեջ:

Այսօր հասարակությունը հերթական ծանր և ահասարսուռ դեպքից նորից ցնցված է, զայրացած՝ չունենալով այդ «ինչո՞ւ և ինչի՞ համար» պատասխանները: Նա հեռացավ՝ իր հետ տանելով մի գաղտնիք/ներ/, ինչը կարծում եմ, ոչ էլ հետագայում կբացահայտվի և մի աշխատանքային գեղեցիկ օր համապատասխան քննչական մարմինների կողմից, որոնք զբաղվում են գործի քննությամբ, հանդես կգան հրապարակային մի  հայտարարությամբ՝ «Ինքնասպանություն»: Եվ այդ գրչի մի երանգով էլ կփակվի գործը:

Այս թիրախավորված առեղծվածային պաշտոնյանների սպանությունները, որոնք քողարկվում են, երբեմն, ինքնասպանության ներքո, ինչպիսիք են Հայկ Հարությունյանը, Աշոտ Կարապետյանը, հիմա էլ՝ Գեորգի Կուտոյանը, մնում են անհասկանալի ու չբացահայտված: Եվ եթե այսօր նախկին ԱԱԾ-ի պետին կամ վերոգրված պաշտոնյաններին են սպանում կամ եթե կարելի է անվանել ինքնասպանության են հասցնում, արդյոք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պաշտպանվա՞ծ ենք անվտանգությունից:

Արկադի Ալեքյան

Նախկին իշխանության օրոք աշխատած պաշտոնյանների սպանությունները, այժմյան թավշյա հեղափոխություն կատարած իշխանության ժամանակաշրջանում, կարելի է համարել պետական գաղտնիքի կոծկում, ովքեր լիովին տիրապետում էին դրանց, կամ կարևոր փաստաթղթերի վերացում, ովքեր քաջ իրազեկ էին դրանց իսկության մասին և որոնց մասնակիցն էին եղել:

Իսկ ինչու՞մն են թաքնված այդ գաղտնիքները. Միգուցե 2016թ.-ի ապրիլի 2- 5-ը տեղի ունեցած քառօրյա պատերա՞զմն է, կամ չլինի՞ 2008թ.-ի Մարտի 1-ի հանրահավաքն է: Եվ վերջապես, ինչո՞ւ էին օրեր առաջ Լոնդոնից ետ կանչում Գեորգի Կուտոյանին…

Այն, որ ամենաթողությունն ու վայրագությունը արդեն տիրում է երկրում, դա նկատելի է: Այն, որ նախկին ԱԱԾ պետին կարելի է գաղտնալսել, դա փաստ է, այն, որ ատելության մթնոլորտը, քաոսային իրավիճակը հասարակության մեջ սերմանվում է, դա ակներև է: Այսպես շարունակվելով՝ չարությունն ու անհավասարակշիռ իրավիճակը կկլանի մարդկանց, ինչպես նաև բացասական ազդեցություն է թողնում հասարակության, մասնավորապես՝ երիտասարդության վրա, տանելով շփոթության:

Այսօր ԱԱԾ-ն դարձել է որոշ անձանց համար գրեթե բաց և հասանելի, ինչը նախկին իշխանության օրոք այդպես չէր: Կարծում եմ պետք է այս լուրջ կառույցի ներսում առողջացնել խաթարված մթնոլորտը, և այն երբեք չբերել քաղաքականության դաշտ, չէ՞ որ ԱԱԾ-ն է նույնականացվում հենց պետության հետ:

Եվ չի բացառվում, որ այս դանդաղ ընթացող մահաբեր գնացքը մի օր էլ նորից կանգ կառնի՝ կրկին իր հետ տանելով հաջորդ զոհին: Եվ կրկին թողնելով որբացած մի երեխայի:

Եվ ի վերջո, մինչև ե՞րբ կամ ինչի՞ համար…

Կանգ առե՛ք, վերջ տվե՛ք այս աններելի վայրագությանը՝ մարդկանց կյանքերը խլելով:

Արկադի ԱԼԵՔՅԱՆ
գերմաներեն լեզվի դասախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031