Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Թավադյանը կալանքի տակ պիտի մնա այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել». Հովհաննես Խուդոյան

Հունվար 20,2020 16:23

Քիչ առաջ ավարտվեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատական դռնփակ նիստը: Նշենք, որ Արմեն Թավադյանի պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել նրա կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Նիստի ավարտից հետո Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ դռնփակ նիստին մասնակցել է նաև Արմեն Թավադյանը: Պաշտպանը նշեց, որ արտասովոր ոչինչ չի եղել նիստի ընթացքում:

Նա նշեց, որ դատական ակտը կհրապարակվի վաղը՝ հունվարի 21-ին, ժամը 16.00-ին:

Հիշեցնենք, Արմեն Թավադյանը մեղադրվում է մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձի համար: Ըստ ՀՔԾ-ի, Թավադյանը ձերբակալվել էր Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին առնչվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Այսօր առավոտից Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրի առաջ Արմեն Թավադյանի աջակիցները բողոքի ցույց էին անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել նրան:

Հիշեցմանը, որ այս գործով անցնող Վարուժան Մկրտչյանը ազատության մեջ է, Հովհաննես Խուդոյանն ի պատասխան ասաց, որ այսօրվա դատական նիստին իրենց հաջողվել է այս հարցի պատասխանը ստանալ և ներկայացրեց իր ենթադրությունը. «Ստացանք այս հարցի պատասխանը, որ անձին շարունակում են կալանքի տակ պահել ցուցմունք կորզելու համար: Քանի որ հաջողվել է այդ ցուցմունքը ստանալ, այդ անձը հիմա ազատության մեջ է, և պարոն Թավադյանը կալանքի տակ պիտի մնա այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել: Արմեն Թավադյանը ցուցմունք չի տվել, ընդհանրապես չի ցանկացել ՀՔԾ հետ շփում ունենալ»:

Հարցին՝ Արմեն Թավադյանը շփվե՞լ է այս գործով ներգրավված և ազատության մեջ գտնվող Վարուժան Մկրտչյանի հետ, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, թե նա որոշ ժամանակահատված տարբեր գործընթացների մասնակցել է, շփումն այդքանով է եղել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031