Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորը կոչ է անում սեփական սպանդանոցների բիզնես սկսել

Հունվար 20,2020 15:49

«Եթե ամեն ինչ լավ լիներ, 3-4 հազարամյա անասնապահության պատմության ընթացքում ոլորտը կզարգանար: Այն չի զարգացել, մարդիկ նույն ձեւով են մսարտադրության գործընթացն արել, ու հիմա պետք է փոփոխություն մտցնենք եւ այն համապատասխանեցնենք միջազգային չափանիշներին»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով անասնաբույծների եւ մսավաճառների բողոքի գործողություններին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

«Բողոքում են, որ սպանդանոցների քանակը բավարար չէ: Իմ կարծիքով՝ սա շատ լավ նորություն է: Եթե բավարար չէ, ներդրում անելու եւ սեփական սպանդանոցն ունենալու տեղ կա: Սա հոյակապ բիզնես է: Կոչ եմ անում նրանց, ովքեր մտածում են, որ միջնորդությունից գումար են կորցնելու, այլ բիզնեսի մասին մտածեն՝ սպանդանոցներ կառուցեն: Իսկ քաղաքացիներն ունեն իրավունք օգտվելու սերտիֆիկացված մսամթերքից, որը թունավոր չի եւ հիվանդություններ չի առաջացնում»,-համոզմունք հայտնեց Վիկտոր Ենգիբարյանը:

Պատգամավորի խոսքով՝ առաջիկայում էլ կլինեն բարեփոխումներ, որոնք գուցե առաջացնեն քաղաքացիների դժգոհությունը, բայց պետք է հասկանալ, որ բարեփոխումները որեւէ մեկի բիզնես շահի համար չեն, այլ փոխվելու եւ զարգանալու:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է, այսինքն՝ անասունները պարտադիր պետք է մորթվեն սպանդանոցներում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031