Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ զրույցում դժվարացավ պատասխանել հարցին, թե ի՞նչը կարող էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին դրդել ինքնասպանության. «Մի հարցրեք ինքնասպանություն, թե սպանություն, դրա ժամանակը չի, երբ հետաքննություն ավարտվի, այդ ժամանակ կխոսենք»։
Հարցին՝ արդյոք ինքը որեւէ կապ տեսնո՞ւմ է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի միջեւ, Սահակյանը պատասխանեց. «Այսօր մարդիկ տարբեր բաներ են խոսում, մեկը՝ սուր, իշխանությունների մասով: Մենք խոսում ենք այն, ինչը եղել է։ Եվ այս պահին մտածել, թե ինչի հետ կապ ունի, կարծում եմ՝ դեռեւս ժամանակը չէ»։

The funeral of former RA National Security Service Director Georgi Kutoyan took place in Yerevan, Armenia
Մեկ այլ հարցին՝ արդյոք ինքը հավատո՞ւմ է, որ իրավապահ մարմինները բացահայտելու են Կուտոյանի մահվան հանգամանքները, ի պատասխան Սահակյանն ասաց. «Չգիտեմ՝ ո՞ր իրավապահներն են օգտագործվում, մանավանդ, որ իրավապահպան օրգաններն այսօր Հայաստանում համարյա չեն աշխատում»։
Իսկ հարցին, թե իրենց իշխանության տարիներին իրավապահներն աշխատո՞ւմ էին, թե՞ ոչ, Գալուստ Սահակյանը դրական պատասխան տվեց. «Մեր իշխանության օրոք եղել են շատ մեծ եւ շատ փոքր բաներ»։
Կարդացեք նաև
Գեորգի Կուտոյանի հուղարկավորության արարողությանը ներկա Գալուստ Սահակյանը Կուտոյանին բնութագրեց որպես բավականին բարեհամբույր անձնավորություն։

The funeral of former RA National Security Service Director Georgi Kutoyan took place in Yerevan, Armenia
Հուղարկավորության արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, եւ այլ նախկին պաշտոնյաներ:

The funeral of former RA National Security Service Director Georgi Kutoyan took place in Yerevan, Armenia
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հունվարի 17-ին հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

The funeral of former RA National Security Service Director Georgi Kutoyan took place in Yerevan, Armenia
Քննչական կոմիտեից էլ այսօր հայտնեցին, որ Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:

The funeral of former RA National Security Service Director Georgi Kutoyan took place in Yerevan, Armenia
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ