Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնաբույծներն ու մսավաճառները փողոցը փակեցին. մի մասը պահանջում է սպանդանոցները փակել, ֆերմերներից ոմանք էլ՝ որոշումն առժամանակ հետաձգել

Հունվար 20,2020 14:19

Այսօր առավոտից Հայաստանի մի շարք մարզերի անասնաբույծները կրկին բողոքի ցույց են անում կառավարության շենքի առաջ: Նրանք ոչ թե պահանջում էին վերանայել պայմանները, այլ, ընդհանրապես, սպանդանոցները փակել՝ պատճառաբանելով, որ դրանք ֆինանսական լուրջ վնասներ են հասցնում ֆերմերներին: Ցույցի մասնակիցները փակեցին Տիգրան Մեծ պողոտան, սակայն ոստիկանները նրանց հեռացրին այդ հատվածից: Ցույցի մասնակիցները պահանջում էին հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ:

Farmers hold a protest action demanding a review of the Government’s decision to make slaughterhouse compulsory in front of the RA Government’s building

Farmers hold a protest action demanding a review of the Government’s decision to make slaughterhouse compulsory in front of the RA Government’s building

«Պիտի մի տարի անասուն պահենք, որ ամեն անասունի համար 30-ից 50 հազար դրամ փող առնենք, էն էլ տանում ենք տալիս ենք իրենց: Թող պետությունը սանէպիդկայաններ ստեղծի, անասնաբույժներ ունենա, որ գան ստուգեն՝ մեր կենդանին առողջ է, մենք էլ կարողանանք հանգիստ մորթել: Բոլոր անասնաբույժներն արդեն գնացել են խոպան, սաղ փակել են, աշխատավարձ չեն տալիս, մարդիկ էլ փախել՝ գնացել են: Գյուղերում մարդ է մեռնում՝ միսը նիսյա տանում են, հետո քիչ-քիչ փողը հավաքում բերում են: Մարդիկ չեն կարողանում ապրել, իրանց համար տաք տեղը նստած պարգեւատրումներ են ստանում, թող թողեն աշխատենք, որ իրենք ստանան էդ պարգեւատրումները»,-վրդովված ասում էին կառավարության մոտ հավաքված անասնաբույծներն ու մսավաճառները: Նրանք պնդում էին, որ սպանդանոցները մսի գինը կրկնակի թանկացնելու են, որովհետեւ իրենց ծախսերը այդքանով ավելանալու են:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է: Այսինքն՝ կառավարության որոշմամբ պարտադիր պետք է անասուններին մորթեն սպանդանոցներում:

Անասնաբույծները նշում էին, որ կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։ Նրանք մատնանշում էին հեռավորության, սպանդանոցների բացակայության, բարձր գների խնդիրը: Եթե նախորդ ցույցերի ժամանակ նրանք պահանջում էին, որ ամեն համայնքում գոնե մեկ սպանդանոց լինի, ապա այսօր արդեն ընդհանրապես դեմ էին սպանդանոցների գոյությանը:

Նրանք սպառնում էին, որ այսօրվանից՝ երկուշաբթի օրվանից, խանութներին միս չեն մատակարարի։

Արմավիր մարզի անասնաբույծներից մեկի խոսքով, մեկուկես տարի է իրենց պատգամավորի երեսը չեն տեսել՝ նշելով, որ պատգամավորն «Իմ քայլից» է. «Չի գալիս ասի՝ ժողովուրդ ջան ինչ դարդ ու ցավ ունեք, տանենք կառավարություն ձեր դարդ ու ցավը այնտեղ ներկայացնենք: Գյուղում ոչ մայթ ունենք, ոչ մանկապարտեզ ունենք, ոչ սպանդանոց կա, ոչ էլ մորթելու ինչ-որ ձեւ ունենք: Իրենք իրենցով չպիտի նստեին ու որոշում կայացնեին, պիտի գան մեզ հետ հաշվի նստեն, մեր հարկերը իրանց է գնում: 1500 դրամով խոտ ենք առնում 175 դրամով աղացած գարի ենք առնում»:

Farmers hold a protest action demanding a review of the Government’s decision to make slaughterhouse compulsory in front of the RA Government’s building

Farmers hold a protest action demanding a review of the Government’s decision to make slaughterhouse compulsory in front of the RA Government’s building

Գյուղատնտեսներ կային սակայն, որոնք նշեցին, թե դեմ չեն սպանդանոցային մորթին, բայց ժամանակ է պետք, որպեսզի անասնաբույծները գնան դրան:

Farmers hold a protest action demanding a review of the Government’s decision to make slaughterhouse compulsory in front of the RA Government’s building

Farmers hold a protest action demanding a review of the Government’s decision to make slaughterhouse compulsory in front of the RA Government’s building

Farmers hold a protest action demanding a review of the Government’s decision to make slaughterhouse compulsory in front of the RA Government’s building

Մեր այն հարցին, թե մսավաճառների, անասնաբույծների մի մասն ընդհանարապես դեմ են սպանդանոցներին եւ պահանջում են դրանք վերացնել, մյուսներն էլ պնդում են, որ ոչ բոլոր ֆերմերներին է հարմար, որ անասունները հասցնեն սպանդանոցներ, որովհետեւ դրանք բավականին հեռու են իրենց բնակավայրերից, բացի այդ՝ կան քիչ թվաքանակով անասուն ունեցող անասնաբույծներ, որոնց ձեռնտու չէ սպանդանոցում մորթ անել, քանի որ թանկ է նստում եւ իրենց եկամուտներից է նվազում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կառավարությունը չի պատրաստվում հետ քայլ անել, եւ որ անասունի մորթը պետք է կազմակերպվի սպանդանոցներում: Նրա խոսքով, բոլոր այդ խնդիրները լուծման ճանապարհին են. «Հունվարի 15-ի դրությամբ 22 սպանդանոց էին ծառայություն մատուցում, բայց այսօր արդեն դրանց թիվը 39-նն է, եւս 35 սպանդանոց էլ կառուցման փուլում է»:

Անուշ Հարությունյանի խոսքով,30 կմ շառավղով երեք եւ ավելի կենդանու դեպքում, ոչ թե ֆերմերն է վճարում, այլ՝ սպանդանոցի սեփականատերը այդ անասուններն անվճար է տեղափոխում: Իսկ, եթե մեկ կենդանի է, ապա դրա համար անասնաբույծը պետք է երեք հազար դրամ վճարի:

Farmers hold a protest action demanding a review of the Government’s decision to make slaughterhouse compulsory in front of the RA Government’s building

Farmers hold a protest action demanding a review of the Government’s decision to make slaughterhouse compulsory in front of the RA Government’s building

Farmers hold a protest action demanding a review of the Government’s decision to make slaughterhouse compulsory in front of the RA Government’s building

Անուշ Հարությունյանը նաեւ ասաց, սպանդանոցներին դեմ արտահայտվողները հիմնականում միջնորդներն են, այսպես ասած՝ ղասաբները, որոնք տարիներ ի վեր գերշահույթներ են ստացել այդ եղանակով մորթից, նրանց է մնացել նաեւ անասունների ենթամթերքը եւ գյուղացուն միայն զուտ մսի քաշի գումարն են տվել, սակայն սպանդանոցը անգամ ենթամթերքի համար է ֆերմերին վճարելու, եթե նա չցանկանա դրանք իր հետ տանել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031