2020թ. հունվարի 19-ին տեղի ունեցավ «Ազգային վերածնունդ» կուսակցության 6-րդ համագումարը, որը որոշեց Արցախի նախագահի թեկնածու առաջադրել կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին:
Խանումյանը ծրագրային ելույթ ունեցավ` շեշտը դնելով կոռուպցիայի հաղթահարման, ապակենտրոնացման և համայնքների եկամուտների ավելացման, նոր ենթակառուցվածքների ստեղծման, պետական աջակցությամբ բնակֆոնդի կառուցման, առողջապահության համապարփակ համակարգի կայացման, կրթության ոլորտի կառուցվածքային փոփոխությունների, ուժային ամենաթողության բացառման և արդարադատության ոլորտի բարելավման վրա:
Խանումյանը բացառեց որևէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած, իշխանությունը և բիզնեսը միաձուլած քաղաքական ուժերի և գործիչների հետ, մասնավորապես բացառեց որևէ նախընտրական կամ հետընտրական համագործակցություն «Ազատ հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև նրանց կոալիցիոն գործընկերների հետ:
Հայկ Խանումյանի համար հաջողության բանաձևը պարզ է` եթե ցանկանում ես փոփոխություններ` հավատա, եթե հավատում ես` աշխատիր այդ ուղղությամբ:
Կարդացեք նաև
«Ազգային վերածնունդ» կուսակցությունն ու Հայկ Խանումյանն անձամբ լինելու են իրական փոփոխություններ առաջնորդող ուժը 2020թ. Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրություններին:
«Ազգային վերածնունդ» կուսակցություն