Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այն անձինք, այդ թվում եւ վարչապետը, ովքեր չեն մասնակցել Կուտոյանի հրաժեշտի արարողությանը, դա չեմ կարծում տեղին է՝ շահարկման առարկա դառնալու». Մակունց

Հունվար 20,2020 13:34

«Իսկապես, սարսափելի բան է տեղի ունեցել, որից ազդվել ենք բոլորս», – այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում այսպես իր ցավակցությունը հայտնեց Կուտոյանների ընտանիքին ու հարազատներին:

Հարցին՝ քննադատություն կա, թե ինչու վարչապետը չգնաց հոգեհանգստի արարողությանը ու պատշաճ ցավակցություն էլ չհայտնեց՝ Մակունցը պատասխանեց. «Վարչապետը ցավակցական խոսք ուղղել է Կուտոյանների ընտանիքին: Իշխանության առանձին ներկայացուցիչներ ներկա եղել են հրաժեշտի արարողությանը, իսկ այն անձինք, այդ թվում եւ վարչապետը, ովքեր չեն մասնակցել, դա չեմ կարծում տեղին է՝ շահարկման առարկա դառնալու»: Անձամբ ինքը՝ Մակունցը, չի մասնակցելու, որովհետեւ, ինչպես ինքը բացատրեց. «Ես չեմ կարողանա, որովհետեւ պետք է ներկա լինեմ նիստերին»:

Դիտարկմանը, որ այս դեպքից հետո ատելության մթնոլորտը սրվել է, օրինակ, Հրայր Թովմասյանին գրում են՝ հաջորդը դու ես, դա ձեզ չի՞մտահոգում, սրա դեմ քայլեր չպե՞տք է ձեռնարկվեն՝ Մակունցը պատասխանեց. «Մեջբերումը, որ արեցիք, ինձ համար էլ ավելի զարմանալի էր, թե ովքեր են նշում՝ հաջորդը ով է, մասնավորապես, այն անձինք, ովքեր շատ մտերիմ աշխատել են: Ինձ համար ցանկացած նման ձեւակերպումներ, նման մեկնաբանություններ ընդունելի լինել չեն կարող: Ես կարծում եմ, զսպվածություն պետք  է ցուցաբերել ոչ միայն այս դեպքի առնչությամբ, այլեւ առհասարակ: Յուրաքանչյուրս ունենք մեր պատասխանատվության մասնաբաժինը, որպեսզի այնպիսի մթնոլորտ լինի, որտեղ կարեւոր լինի աշխատանքային բովանդակությունը եւ ոչ թե վիրավորանքները, ողջամտության սահմաններից դուրս մեկնաբանությունները»:

Հարցրեցինք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրառում է արել ու սթափության կոչ արել՝ ասելով, որ կիսապատերաղզմական երկրում ներքին թշնամանքը, ատելությունը վտանգավոր է, իշխանությունները հետեւություն անելո՞ւ են՝ Մակունցը պատասխանեց. «Արթուր Վանեցյանը ԱԱԾ նախկին պետ է, ես նրա հայտարարությունները չեմ համարում քաղաքական հայտարարություն, հետեւաբար չեմ անդրադառնա դրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031