«Հիշում եմ՝ ընդդիմությունն անընդհատ խոսում է, որ իշխանության վիճակը վատ է, ու հեսա այս ամսին կտեսնեք, թե իշխանության վիճակն ինչ է լինելու…հոկտեմբեր էր, հիմա կարծեմ մայիս է, չէ՞, տեղափոխվել»,-ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իշխանության վիճակն անցած տարի առանց այդ էլ լավ չէր, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Մարուքյանը, հիշեցնենք, այսօր դիմել էր Գրիգորյանին, ասել, որ ապշած է այն փաստից, որ նա կոչ է անում մերժել ԼՀԿ-ի օրինագծերը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցերը, այդ թվում՝ այն օրինագիծը, որը ԼՀԿ-ն բերել էր Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա:
Մարուքյանը նման պահվածքը մատնանշել էր այն համատեքստում, որ իշխանության վիճակն անցյալ տարի առանց այդ էլ լավ չէր: «Հուսամ՝ գոնե իմ պայծառ ապագայի մասով կանխատեսումները ճիշտ չլինեն»,-նկատի ունենալով Մարուքյանի՝ «Պարոն Գրիգորյան, Ձեզ մեծ ապագա է սպասվում» նախադասությունը, հեգնեց Գրիգորյանը՝ հավելելով, որ շնորհակալ է նման բարիդրացիական կանխատեսման համար:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանն առնչվող օրինագծին, Սուրեն Գրիգորյանը հերքեց ընդդիմադիր խմբակցության գնահատականն առ այն, թե կառավարությունն է ուզում օրինագիծը ներկայացնել, այդ պատճառով բացասական եզրակացություն է տալիս ընդդիմադիր խմբակցության օրինագծին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ