Հանրապետության տարածքում՝
Հունվարի 20-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին՝ շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն:
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն