Այսօր Aravot.am-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցրեց՝ դուք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին ճանաչե՞լ եք, թե՞ չեք ճանաչել, երեկ հոգեհանգստի արարողությանը ձեզ չտեսանք, պատրաստվո՞ւմ եք հուղարկավորությանը գնալ: Նա պատասխանեց. «Որպես անվտանգության նախագահ, իհարկե, տեղյակ եմ եղել, բայց անձամբ չեմ ճանաչում: Այնտեղ գնացել է ԲՀԿ-ից միայն Տիգրան Ուրիխանյանը, քանի որ Տիրան Ուրիխանյանի բարեկամն է, այդքան բան»:
Լրագրողների զարմանքին՝ նա ԱԱԾ տնօրեն է եղել, բարձր պաշտոն է զբաղեցրել, եթե նույնիսկ չէիք ճանաչում…Ծառուկյանը արձագանքեց. «Ի՞նչ անենք, հետո՞, ես պարտավոր էի գնալո՞ւ»: Հարցին՝ պիտի պարտադիր մտերի՞մ լինեիք, որ գնայիք՝ Ծառուկյանը պատասխանեց. «Բարեւած էլ չկամ, աղջիկ ջան, եթե ես մարդուն ճանաչեի, կապ չունի…Բայց մարդու հետ ես ծանոթ էլ չեմ եղել, բայց հարգել ենք: Միայն Տիգրան Ուրիխանյանին, որպես մորքուրի տղա, դրա համար գնացել եմ»:
Հարցրեցին՝ Կուտոյանի տարօրինակ մահը ձեր մոտ հարցեր չի՞ առաջացնում՝ նա պատասխանեց, որ այսօր իրավապահ մարմինները զբաղվում են, իրենց տիրույթում է: Երբ որ իրենք եզրակացության կգան, նոր ԲՀԿ-ն իր ասելիքը կասի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ