Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի տնտեսական ցուցանիշները աննախադեպ են, իսկ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը` պատմականորեն ամենացածր մակարդակի վրա. Սուրեն Սարգսյան

Հունվար 20,2020 11:07

3 տարի առաջ այս օրը ԱՄՆ 45-րդ նախագահ Թրամփը ատանձնեց պաշտոնը:

Նրա իմպիչմենտի մասին սկսեցին խոսել երդմնակալության հաջորդ իսկ օրը:

Այս տարիների ընթացքում Թրամփը ստիպված եղավ ավելի շատ ժամանակ տրամադրել պաշտպանվելուն, քան աշխատելուն:

Թրամփին քարկոծում են նրա համար, ինչ նա խոստացել է անել և այդ խոստումների համար էլ հենց ընտրվել է:

Այդուհանդերձ, Թրամփի տնտեսական ցուցանիշները աննախադեպ են, իսկ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը` պատմականորեն ամենացածր մակարդակի վրա:

Իմ խորին համոզմամբ, եթե տնտեսության փլուզում չլինի և ծավալուն պատերազմի մեջ ԱՄՆ-ն չներքաշվի, ապա նա բոլոր շանսերն ունի մեկ տարի անց այս օրը կրկին երդմնակալության արարողությանը հերոսը լինելու:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
քաղաքագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031