Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի կանանց 75-րդ առաջնությունն ավարտվում է: Այսօր կայացավ նախավերջին տուրը, որում կանանց գրոսմայստեր Մարիա Կուրսովան առավելության հասավ ետնապահ Թերեզա Ամբարջյանի նկատմամբ ու 5,0 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական:
Նույնքան միավոր ունի նաեւ Նարե Առաքելյանը: Սակայն չեմպիոնի եւ 2-րդ մրցանակակրի հարցը լուծվելու է կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանի (7,0 միավոր) եւ կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի (6,5 միավոր) միջեւ հեռակա պայքարում, որոնք այլեւս անհասանելի են մրցակիցների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ