Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք միասին մի բակում ենք մեծացել… անսպասելի էր նրա մահը, նա հավասարակշռված անձնավորություն էր». Սիսակ Գաբրիելյանը՝ Կուտոյանի մասին

Հունվար 19,2020 21:28

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում էր «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Լրագրողները փոխանցեցին ՀՀԿ փոխնախագահի քննադատությունը, որ Կուտոյանի դին դեռ չի սառչել, բայց քաղաքական շահարկումների առիթ է դարձել իշխանական քարոզչական օղակների կողմից: Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Ցավակցում եմ իր հարազատներին, ընկերներին, բոլորիս: Մենք միասին մի բակում ենք մեծացել եւ քիչ առաջ այստեղ բակի տղաներով հիշում էինք որոշակի դրվագներ եւ իսկապես խորին ցավ ենք ապրում: Շահարկումների հետ կապված չեմ ցանկանա տրվել դրանց ու որեւէ մեկնաբանություն անել: Գուցե այդ մեկնաբանությունն էլ հետագայում ինչ-որ մարդկանց համար դառնա շահարկման թեմա: Ամեն դեպքում ցավալի է, որ տարբեր կողմից տարբեր կերպ են մեկնաբանում: Իրավապահների կողմից թափանցիկ օբյեկտիվ աշխատելու անհրաժեշտություն կա»:

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ իր համար անսպասելի էր Կուտոյանի մահը, նա հավասարակշռված անձնավորություն էր, նվիրված ընկերներին: Գաբրիելյանն ասաց, որ Հայաստան վերադառնալուց հետո Կուտոյանի հետ չի շփվել, նոր է փորձել հասկանալ, թե ինչու է վերադարձել, պարզել է, որ արձակուրդ է եկել. «Սովորում էր դուրսը: Տղաներից տեղեկացա, որ արձակուրդ է վերադարձել: Իր հայրական տունը գտնվում էր Արշակունյաց փողոցի վրա, ծնվել եւ մեծացել է այնտեղ»:

Երբ լրագրողները փոխանցեցին Արմեն Աշոտյանի քննադատությունները իշխանության հասցեին՝ Կուտոյանի դեպքի հետ կապված՝ Սիսակ Գաբրիելյանն ի պատասխան ասաց. «Կարճ կկապեմ՝ Արմեն Աշոտյանին ցանկանում եմ առողջություն եւ իմաստություն 2020-ին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031