Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած նմանատիպ դեպք տարօրինակ է, բայց դա չի նշանակում, որ պետք է հետեւություններ անել դրանից, կոնսպիրացիաների մեջ ընկնել». Մարուքյան

Հունվար 19,2020 21:20

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում են «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում իր ցավակցությունը հայտնեց Կուտոյանների ընտանիքին, հարազատներին. «Շատ ցավալի դեպք է եղել: Քննություն է ընթանում, պետք է սպասենք, քննությանը հետեւենք: Եթե ուզում ենք իրավական նորմալ երկիր ունենանք, պետք է առաջին հերթին այնպես անենք, որ ինստիտուտները զարգանան ու ինստիտուտների տված տեղեկատվության հիման վրա վերլուծություններ անենք: Հիմա փորձաքննություններ կան նշանակված: Պարզ է, հասարակական պահանջը մեծ է, մեր պահանջն էլ է մեծ: Բոլորս հետեւողական ենք լինելու, որ հասկանալի, պատճառաբանված արդյունք տեսնենք: Բոլորով հետեւենք ու արդյունքների մասին կտեղեկանանք»:

Մարուքյանն ասաց, որ Կուտոյանին ճանաչել է, երբ ինքը Կառավարման ակադեմիայում ունկնդիր էր, այդ ժամանակ Կուտոյանը նոր էր թեկնածուականը պաշտպանել ու սեմինար է կարդացել: Հետո արդեն ճանաչել է գործի բերումով՝ որպես ԱԱԾ պետ:

Հարցին՝ տարօրինակ ոչինչ չե՞ք տեսնում, որ ուժային կառույցների երեք ղեկավարներ այսպես տարօրինակ պայմաններում ինքնասպանություն են գործում, մահ է գրանցվում՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես ոչ մի բան չեմ կարող ենթադրել, սպասում եմ քննությանը: Պահը կգա, եթե պետք լինի՝ կծանոթանանք ցանկացած նյութի, այս պահին պետք է սպասել քննության արդյունքի: Ցանկացած սպանություն, ինքնասպանություն, ցանկացած նմանատիպ դեպք տարօրինակ է, բայց դա չի նշանակում, որ պետք է հետեւություններ անել դրանից, կոնսպիրացիաների (դավադրություն,- Հ. Ջ. ) մեջ ընկնել, ես էդ գծի մեջ չեմ»:

Խոսելով երկրում ատելության մթնոլորտի մասին՝ Մարուքյանն ասաց, որ իրապես երկրում մթնոլորտը դրական չէ եւ դրսից ՀՀ-իրադրությանը հետեւող ցանկացած  մարդ լավ հետեւություններ չի անում ու դա ազդելու է ամեն ինչի վրա: Պետական այրերով պետք է գլուխ գլխի տան ու մթնոլորտը փոխեն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031