ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունն է այսօր, որին ներկա են նախկին եւ ներկա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
ՀՀԿ-ականները սգո սրահի մոտ խմբված՝ սպասում են երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, որը ներկա էր արարողությանը: Նա լրագրողների հարցերին չպատասխանեց:
Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ Կուտոյանի հետ աշխատանքային շփումներ է ունեցել: Նա ցավակցեց ԱԱԾ նախկին տնօրենի բարեկամներին, ընտանիքի անդամներին: Տարոն Մարգարյանն այսպես բնութագրեց Կուտոյանին. «Շատ լավ մարդ, շատ լավ մասնագետ, իր մասնագիտությամբ փայլել է եւ ցավ եմ ապրում դեպքի հետ կապված»:
Նա ասաց, որ վերջին շրջանում չի շփվել Գեորգի Կուտոյանի հետ, իրենց շփումները միայն աշխատանքային են եղել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ