ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունն է այսօր, որին ներկա են նախկին եւ ներկա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նկատվեց փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Չկան սփոփանքի խոսքեր, որոնցով կարելի է մեղմել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կորստի ցավը: Նա ազնվագույն եւ պարկեշտ մարդկանցից մեկն էր, ում ես ճանաւչել եմ իմ կյանքում եւ դժվար է հավատալ, որ նա այլեւս մեզ հետ չէ»:
Հարցին՝ ինքնասպանության հասցնելու վարկածին ինչպե՞ս եք վերաբերում՝ Վանեցյանն ի պատասխան իր ցավակցությունները հայտնեց Կուտոյանի հարազատներին, ընտանիքի անդամներին ու ասաց. «Ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունը այս հարցով, որպեսզի հանրության մոտ որեւէ հարց այդ կապակցությամբ չմնա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ