Իրանում ավիավթարի հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են հայրենիք:
Զոհվածների մարմինները տեղափոխող ինքնաթիռը դիմավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Օդանավակայանում դիերի դիմավորման արարողությանը մասնակցել են նաև վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և «Վերին Ռադայի» խոսնակ Դմիտրի Ռազումկովը:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737 օդանավը հունվարի 8-ին կործանվել էր Թեհրանի Խոմեյնիի անվան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:
Ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Իրանի մայրաքաղաքից դեպի Կիև: Օդանավում եղած ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:
Ավելի ուշ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որի համաձայն Ուկրաինայի միջազգային ավիաընկերությանը պատկանող Boeing օդանավը պատահաբար խոցվել է «մարդկային սխալի» հետևանքով:
https://www.facebook.com/hromadskeua/videos/1062410430770242/