Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգի Կուտոյանի սպանությունն օրվա իշխանություններին սթափության վերջին ահազանգերից է․ «Ժողովրդավարական Հայրենիք»

Հունվար 19,2020 16:00

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը ցավակցում է պետական գործիչ Գեորգի Կուտոյանի հարազատներին, մերձավորներին նրա ողբերգական մահվան կապակցությամբ։

Գեորգի Կուտոյանի սպանությունն իրականացնողների նպատակը ոչ միայն չեզոքացնել ծանրակշիռ տեղեկատվության տիրապետողին, այլև երկրում ձևավորել վախի, անվստահության, քաոսի մթնոլորտ՝ պետականության համար բոլոր վտանգավոր հետևանքներով։

Ավելին, եթե վերլուծում ենք Հայաստանի նորագույն պատմությունը, ապա կարծես թե մտնում ենք նախադեպային շրջապտույտի մեջ՝ 1998թ հեղաշրջմանը նախորդեց մեկ տասնյակից ավել պետական, քաղաքական գործիչների սպանությունները և հաջորդեց հոկտեմբերի 27-ը, ինչը կործանիչ հարված էր մեր հանրապետությանը։

Գեորգի Կուտոյանի սպանությունն օրվա իշխանություններին սթափության վերջին ահազանգերից է և, եթե այն ևս մնա անհետևանք, ապա հաջորդ կրակոցներին չի կարող դիմակայել դեռևս անկայուն, անցումային փուլում գտնվող պետականությունը։

Ժամանակն է իշխանությունները նախաձեռնեն Ազգային ժողովրդավարական կառավարության ձևավորումը, ինչը կկանխի Հայաստանը ցնցումների մեջ պահող շահագրգիռ ուժերի նպանատիպ չարագործություններից։

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031